Պարետատունը մշակում է համավարկի կառավարման պլան. Տիգրան Ավինյան

Օգոստոսի 12-ին երկրում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը և ներկա դրությամբ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են և մեծապես կախված են առաջիկայում համաճարակաբանական պատկերից։ Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Դեռևս մեծ անորոշություն է նաև երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը։ Պարետատունը, հիմնվելով անցած ամիսների կուտակված փորձի և քաղած դասերի վրա, առաջիկայի համար մշակում է համավարկի կառավարման պլան, որն ուղենշային կլինի կառավարության գործողությունների համար։ Կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել և աշխատել կորոնավիրուսի համավարակի պայմաններում և անվտանգության, համակեցության կանոնների որդեգրմամբ ավելի արագ հնարավոր լինի լիարժեք վերադառնալ նորմալ կյանքին։ Առաջիկայում կհրապարակենք պարզ ուղեցույց, թե համաճարակաբանական կոնկրետ իրավիճակում ինչպիսին է լինելու պետության արձագանքը։ Ինչ սահմանափակումներ ու կանոններ են կիրառվելու, այդ թվում առանձին ոլորտների համար։ Կարևոր է, որ տնտեսվարողները կարողանան ավելի պատրաստված լինեն և արագ ադապտացվեն իրավիճակի փոփոխություններին»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Վերջինս նշեց, որ քննարկում են դեռևս սահմանափակված մի շարք ոլորտներ վերաբացելու հնարավորությունը և դրանց հետ կապված կանոնները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.