Երեւանում «Տիրուհի» մականունով հայտնի մարմնավաճառի սպանության հետքերով. Մեղադրյալը վրաստանաբնակ հայ է

Երեւանում 28-ամյա մարմնավաճառի սպանության մեջ մեղադրվում է ազգությամբ հայ՝ Վրաստանի քաղաքացին, ով պարբերաբար ժամանել է Հայաստան՝ աշխատանք փնտրելու նպատակով ու բանվորական տարբեր աշխատանքներ իրականացրել։

Ինչպես արդեն հայտնել ենք «Տիրուհի» մականունով հայտնի մարմնավաճառուհու դին հայտնաբերվել էր Երեւանում նրա իսկ վարձակալած բնակարանում՝ ննջասենյակում, բռնության բազմաթիվ հետքերով՝ պարանոցի եւ դեմքի հատվածներում։

«Փաստինֆո»-ին հաջողվել է նոր մանրամասներ պարզել դեպքի մասին։ Զոհն իր դահիճին մինչեւ ողբերգական օրը չի ճանաչել։ 35-ամյա տղամարդը աշխատանքի փնտրտուքներով Երեւանում գտնվելու ընթացքում հաճախ է օգտվել մարմնավաճառների ծառայություններից։ Հերթական անգամ Երեւան է եկել 2019 թվականի օգոստոսի 30-ն եւ օգոստոսի 31-ին արդեն բջջային հեռախոսի միջոցով այցելել համացանցի ծանոթությունների ու մարմնավաճառների հավելվածներ։ Արդյունքում՝ կապ է հաստատել տիրուհու հետ ու պայմանավորված օրն այցելել նրան։

Սակայն համաձայնություն ձեռք բերել չի հաջողվել եւ բնակարանում արդեն նրանք վիճաբանել են սեռական բնույթի ծառայություններ մատուցելու հարցերի շուրջ, կինը դիմադրություն է ցույց տվել, որի ժամանակ էլ տղամարդը խեղդելու եղանակով սպանել է նրան, ապա հափշտակել մարմնավաճառի հեռախոսները, դրամապանակից վերցրել 50 հազար դրամը, առկա բանկային քարտերն ու դիմել փախուստի։

Թերեւս ուզել է վերադառնալ Վրաստան, սակայն հայտնաբերվել է Վանաձորի հյուրանոցներից մեկում ու ձերբակալվել։

Գործը քննվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ։

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.