Մի խումբ անձինք Արտաշատի խճուղու ժամանցի վայրերից մեկում մահակներով ծեծի են ենթարկել երիտասարդին

Հուլիսի 19-ի առավոտյան ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի խումբ անձինք, դանակով և մահակներով զինված, մտել են Արտաշատի խճուղու ժամանցի վայրերից մեկը, ծեծել մի երիտասարդի, վնասել հաստատության գույքը, հնչեցրել սպառնալիքներ ու հայհոյանքներ։ Այս մասին հայտնում  Ոստիկանության տեղեկատվական ծառայությունը:

Մասիսի քրեական հետախույզները սկսեցին խուլիգանությունը կատարած անձանց հայտնաբերելու միջոցառումները, որոնց միացան նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ պարզվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.