Տեր կանգնիր քո իրավունքին ու ժառանգությանը. ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի կոչը՝ երեւանցիներին

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչով դիմել է երեւանցիներին:

Կոչում, մասնավորչապես, ասվում է.

«Սիրելի երեւանցիներ,

Ինչպես արդեն գիտես 2021թ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որի արդյունքում բարձրանալու է անշարժ գույքի հարկի դրույքաչափը (բարձրանալու է գույքահարկը)։ Այն ավելացնելու է քո հարկային բեռը, եւ որ ամենակարեւորն է, ոչ սոցիալական արդարության սկզբունքով։ Այն հանգեցնելու է սոցիալական բեւեռացման էլ ավելի խորացմանը, եւ մեր համաքաղաքացիների ոչ կամավոր՝ պարտադրված վերաբնակեցմանը։

Մենք արդեն կոչ ենք արել պատկան մարմիններին վերանայել խնդրո առարկա փոփոխությունները։

Սիրելի երեւանցի․

Կոչ ենք անում տեր կանգնել քո իրավունքին ու ժառանգությանը, քո մանկության հիշողությունների վկային։ Ոչ ոք իրավունք չունի ունեզրկել քեզ կամ ստիպել հրաժարվել քո սեփականությունից եւ ժառանգությունից։

Եղիʼր իրավատեր եւ պահանջատեր»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.