Սինթետիկ, արհեստածին…մի խոսքով՝ կորոնավիրուս…

Այս իշխանության ընդհանրական կերպարի վերլուծության ամենատիպական բնորոշիչը արհեստածին, սինթետիկն է: Իշխանություն, որը բառի բուն իմաստով շինվել է ինչ-որ լաբորատորիայում:

Այն, ինչ բնական ու բանական է, մերժում ու վանում են՝ ներմուծելով այն ամենն, ինչը արհեստածին է:

Մաքուր օդից զրկելով առաջարկում են բաց տարածքներում դիմակ կրել և փորձում համոզել, որ դիմակով ավելի շատ թթվածին ես շնչում, քան՝ անդիմակ: 

Մինչ այդ ամեն կերպ փորձում էին հաստատել, որ Աստծո ստեղծած երկու սեռերից զատ կա նաև մի երրորդ՝ արհեստածին սեռ, որ հստակ չի, թե ինչ է ներկայացնում իրենից, ուղղակի շնչավոր է:

Բնականորեն զարգացող երեխային փորձում են դեռ օրորոցում պարտադրել, որ նա դառնա իր սեռի գերին՝ չունենալով մանկություն, միանգամից ծածանի իր իգությունը և որցությունը:

Ազգային Հայ առաքելական եկեղեցուն հակադրում են աղանդները՝ երկիրը, կրթօջախները՝ մանկապարտեզից դպրոց ու բուհ՝ բացելով տոտալիտար ու ապազգային աղանդների առաջ:

Հայրենական հիմնադրամների դեմ սուր են ճոճում՝ Հայաստան համահայկականից սկսած, մինչդեռ՝ Սորոսի հիմնադրամի առջև գլուխ են խոնարհում և հպատակ դառնում:
Դպրոցներից ու բուհերից հանում են ռազմագիտությունն ու ազգային եկեղեցու պատմությունը, կրճատում մայրենի լեզվի դասաժամերը, ձևախեղում հայ գրականության դասավանդման բովանդակությունն ու գաղափարաբանությունը:

Բնական ինտելեկտը արհեստականով փոխարինելու կողմնակից են, հեղինակային ստեղծագործությունների մոդելավորմամբ՝ արհեստածին բաների ջատագով:

Մեր բանակի հաղթանակներից մի տեսակ շշկռված են, ուրախանալու փոխարեն՝ անհասկանալի զգացողությունների մեջ են: Այնքան անհասկանալի, որ հաղթել ենք, բայց՝ հրադադար են աղերսում:

Կորոնավիրուսը նրանց պաշտպանն ու վահանն է, փրկությունն է, նաև՝ ԱՀԿ ֆինանսական ներարկումներն են, դրա համար էլ՝ փաթաթվել են, չեն թողնում հեռանա: Մնա, ասում են՝ մնա…

Նմանը նմանին գտել է՝ սինթետիկ, արհեստածին, սորոսածին և ազգակործան…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.