Մերկելը հայտնել Է ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդի ծավալը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել Է, որ ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդը կկազմի 750 միլիարդ եվրո, դրանից 390-ը՝ սուբսիդիաների ձեւով, միջոցների վճարումը կապված կլինի բարեփոխումների գործընթացի հետ:

Լույս հուլիսի 20-ի գիշերը Բրյուսելում ավարտվել Է ԵՄ-ի ղեկավարների գագաթնաժողովը, որն ընթանում Էր հուլիսի 17-ից: Ղեկավարները քննարկել են համավարակի առաջացրած ճգնաժամից Եվրոպայի տնտեսության վերականգնման բյուջեն եւ ֆոնդը:
 
Մերկելի խոսքով՝ գագաթնաժողովը տեւել Է «արտասովոր երկար»: «Վերականգնման այդ ֆոնդի հիմքը պահպանվել Է, ինչպես որ այն առաջարկել Էր Եվրահանձնաժողովը, Ֆրանսիայի եր Գերմանիայի առաջարկությունները ներառվել են դրա մեջ: 750 միլիարդ եվրո ընդհանուր ծավալը պահպանվել Է, սուբսիդիաները մի փոքր պակաս են, 390 միլիարդ եվրո երաշխիքներն ավելի շատ են (քան փոխառությունները)»,-հայտարարել Է Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր բանակցությունների արդյունքներին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն դրսեւորել Է «կանխատեսելիություն» ցուցաբերելու ունակություն:
 
«Բյուջեն կառուցվել Է ապագայի նշանառությամբ, այն նաեւ կառուցվել Է այնպես, որպեսզի ԵՄ-ի համար դժվարագույն տնտեսական ճգնաժամի պայմաններում ներքին շուկան գործի, որպեսզի մարդիկ, հատկապես համավարակի ճիրաններում հայտնված տարածաշրջաններում, կարողանան բարելավել իրենց վերականգնման հնարավորությունները»,-հայտարարել Է նալ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.