«Ուղղաթիռների տեղաշարժը որևէ կապ չունի սահմանին ծավալվող գործողությունների հետ». ՊՆ մամուլի խոսնակ

 

«Ռազմական գործողությունների վերսկասման առաջին իսկ օրվանից մինչ այս պահն ունեցել ենք երկու տասնյակին մոտ վիրավոր, որոնցից 10 զինծառայող այս պահին բուժում է ստանում, մյուսները դուրս են գրվել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա փոխանցմամբ՝ մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է, 5 զինծառայողի վիճակ գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով, իսկ մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ադրբեջանը նախաձեռնել է ագրեսիա՝ Տավուշի հետ սահմանակից տարածքում, որոնք ճնշելու մեր զինված ուժերի գործողությունների արդյունքում ունեցել ենք 4 զոհ։ Յգալի կորուստներ են պատճառվել հակառակորդին՝ թե մարդկային եւ թե զինատեսակների առումով։

 

Դառնալով այսօր վաղ առավոտյան Երեւանի օդային տարածքում նկատվող ուղղաթիռների ակտիվ շարժին՝ Շ.Ստեփանյանը նշեց, որ ուղղաթիռների տեղաշարժը որևէ կապ չունի սահմանին ծավալվող գործողությունների հետ, դրանք «առօրյա թռիչքներ են»։

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.