Օպերատիվ կապը գործել է, թե ոչ

 

«Այս լարված օրերի ընթացքում ՀՀ ԱԳՆ նախարարը և ՊՆ նախարարն աշխատում էին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և նրանց օգնականների հետ ուղիղ կապի ինտենսիվ ֆորմատով, և հիմնականում այս ֆորմատն է եղել քննարկումների և կապի աղբյուր»,- այս մասին հայտարարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԳԱԼԱ ՀԸ հարցին, թե ադրբեջանական կողմի հետ 2018-ից հաստատված օպերատիվ կապն այս օրերին գործե՞լ է, որևէ կողմից օպերատիվ կապ հաստատելու նախաձեռնություն եղե՞լ է, թե՞ ոչ:

Անդրադառնալով այն հարցին, թե հրադադարի ներքին պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ տեսնելով, որ ադրբեջանական կողմը լռել է, լռել են նաև մեր զինված ուժերը, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է. «Ես հստակ չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է, որ այս ամենը ցույց տվեց, որ վերահսկողության մեխանիզմների հարցը շատ ակտուալ է, և մենք բազմիցս դրան անդրադարձել ենք»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.