Կգումարվի Արցախի ԱԺ արտահերթ նստաշրջան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ իր իսկ սահմանած օրակարգով՝ հուլիսի 16-ին ժամը 10:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան:

ԱԺ քննարկմանը կներկայացվի «Քրեական գործերով համաներում հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.