Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները. Արշավիր Ղարամյան

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում այսօր թշնամու կրակոցներից զոհվել են զինծառայողներ` մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը եւ Գրիշա Վահանի Մաթեւոսյանը...

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը՝ կից տեղադրելով զոհված զինծառայողների նկարները։

«Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները եւ գնացին միանալու մեր այն հազարավոր սուրբ նահատակներին, ովքեր ժամանակին Հայրենիքի ազատագրման համար զոհասեղանին դրեցին միայն մի անգամ տրվողը` սեփական կյանքը...

Հավերժ փա՛ռք մեր Հերոսների վառ հիշատակին, եւ կեցցե՛ առյուծ տղաներ ծնող մեր Ազգը, որի խիզախ զավակները վայրկյան անգամ չեն երկմտում մտնելու կենաց ու մահու պայքար` հանուն Հայրենիքի...»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.