Փաստացի թիրախավորվում է խաղաղ բնակչությունը. Արծրուն Հովհաննիսյան

Այսօրվա դրությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը, մասնավորապես Տավուշի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքները։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ այսօր հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը. «Քաղաքում թիրախավորվել են երկու գործարաններ։ Այս համայնքներում տարբեր տեսակի վնասներ են կրել, վնասվել է գազատար, ընդ որում մի քանի անգամ։

Փաստացի թիրախավորվում է խաղաղ բնակչությունը։ Բարեբախտաբար խաղաղ բնակչության շրջանում զոհեր չունենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հրետակոծության ամբողջ ընթացքում հայկական զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները, լռեցրել են հակառակորդին։ Այս ընթացքում հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, կիրառվել են նաև տանկեր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.