ԵՊՀ ուսանողները պատրասատակամություն են հայտնել մասնակցելու հայրենիքի անվտանգության ապահովմանը

ԵՊՀ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ Լ. ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ

ԵՊՀ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը պատրասատակամություն է հայտնել մասնակցելու հայրենիքի անվտանգության ապահովմանը:

Այս մասին ԵՊՀ ուսանողական խորհուրդը ֆեյսբուքյան գրառում է արել:

«Հետևելով ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին, հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի իրադրությանը, գիտակցելով առկա իրավիճակում պետության, հասարակության և բանակի միասնականության և փոխօգնության կարևորությունը, հաշվի առնելով մայր բուհի գիտակրթական, երիտասարդական ներուժն ու փորձառությունը, ԵՊՀ ՈւԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը պատրասատակամություն է հայտնում կենտրոնացնելու բոլոր ռեսուրսները, անհրաժեշտության դեպքում իր աջակցությունը հայտնելու ՀՀ Զինված ուժերին հարկ եղած դեպքում մեր հայրենիքի անվտանգության ապահովմանը մասնակցելու համար»,- ասված է գրառման մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.