Դատարանը քննում է Արամ Վարդանյանի նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատելու հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր կայացել է «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու գործով դատական նիստը։ Այս մասին «Փաստինֆո»֊ն տեղեկացավ պաշտպան Լուսինե Սահակյանից։

Նրա փոխանցմամբ՝ դատական նիստը հետաձգվել է և կշարունակվի հուլիսի 14-ին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 12-ին ձերբակալվել է Արամ Վարդանյանը, ով տևական ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ։ Այժմ նա գտնվում է «Արմավիր» ՔԿՀ֊ում։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ մարտի 9-ին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։

Մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանական մեծ ուժեր՝ դիմակավորված եւ զինված, ներխուժել են Արամ Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ եւ, ինչպես երեւում են հրապարակված կադրերից, կիրառել անհարկի ուժ։ Նշված գործողությունների հետեւանքով տուժել է մանկահասակ թոռնուհին՝ 5 տարեկան։ Արձանագրվել են նաեւ հափշտակության դեպքեր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.