Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սև ծովից ցիկլոնի  ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 20-25 մ/վ։ Ազգաբնակչությանը  խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-18-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                   39.10C (1980 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                      10.90C (1974 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                  26.80C

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.