«1994-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու» Տիգրան Կարապետյան

Փաստորեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա ստացած ապտակից դասեր չի քաղել։ Ընտրությունն իրենցն է, պատասխանը լինելու է շատ ցավոտ։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյանը.

«Երեկ ամբողջ օրը ընթացող մարտերի ընթացքում մեր Պաշտպանության նախարարությունը, մեր Զինված ուժերը զերծ մնացին խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակելու որևէ արկ։ Ցավոք, մենք ստիպված ենք լինելու պատասխանել, պատասխանել շատ ցավոտ։

Առաջնագծում Ադրբեջանը կիրառում է հարվածային անօդաչուներ, տարբեր տրամաչափի զենքերից կրակ բացում մեր դիրքերի ուղղությամբ և քիչ առաջ թիրախավորվեց նաև Չինարի գյուղը։ Բարեբախտաբար զոհեր չունենք։ Մենք երկու տարի կրկնում ենք, որ արցախյան հակամարտության միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է։ Երկու տարի սաում ենք, որ խաղաղություն սիրող ժողովուրդ ենք՝ պատրաստ ենք նստել, խոսել, բանակցել, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Ցավոք սրտի Ադրբեջանը կտրվել է իրականությունից, մնացել է իր պաշտպանության նախարարի վերջին ելույթի տակ, որտեղ իրականությունից կտրված կիսազինվորականը գնահատականներ է տալիս հայկական բանակի մասին»։

Տիգրան Կարապետյանը կոչ արեց Ադրբեջանի ղեկավարությանը՝ այս արկածախնդրությունը ունենալու է Ադրբեջանի համար անդառնալի հետևանքներ։

«ՀՀ ղեկավարությունը վայրկյան անգամ չի կասկածելու և մտածելու ՀՀ և Արցախի հանրապետության սուվերենության համար տալու հրաման՝ ոչնչացնելու ցանկացած թիրախ։ 1994-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու։ Համակերպվեք այն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.