Մշակույթի նախարարությունը հետ է վերադարձնում ոլորտի նախկին անբարեխիղճ աշխատակիցներին

Մշակույթի նախարարությունը՝  փոխնախարար Նարինե Խաչատուրյանի ակտիվ նախաձեռնությամբ  հետէ  վերադարձնում  նախկինում համակարգի,  մեղմ ասած, ոչ պատշաճ  և անբարեխիղճ աշխատողներին։Փոխաները՝ մասնագիտական կազմին ցածր պաշտոններ առաջարկելով, փոխանախարարը  նպաստում էոլորտից  բանիմաց աշխատակիցների արտահոսքի տխուր վիճակագրությանը։

Այս մասին օրեր առաջ «Փաստինֆո» լրատվականը առիթ ունեցավ զրուցելու Նարինե Խաչատուրյանի հետ։  Մեր հարցին՝  նախընտրո՞ւմ է արդյո՞ք նա  աշխատել նախկինում  բնագավառում անթույլատրելի բացթողումներթույլ տված և ոլորտին ու պետությանը  զգալի վնասներ հասցրած  կադրերի հետ, տիկին Խաչատուրյանը  խնդրեցանուններ հրապարակել։

Այսպիսով, «Փաստինֆո»-ն նախաձեռնել է անունների հետ միասին հրապարակել նաև ոչ բարեխիղճ աշխատակիցների աշխատանքի տխուր արդյունքները։ Այս առիթով մեր նկարահանող  խումբն այցելե է Ոսկեվազի Սբ.  Հովհաննես եկեղեցի, որի վերկանգնման աշխատանքների հետ է կապված մոտ մեկ տարի առաջ Մշակույթի նախարարությունից  սեփական դիմունի համաձայն հեռացած ճարտարապետ  Գայանե Նազլուխանյանի անձը, ով տարիներ շարունակ զբաղեցրել է պատմամշակութային հուշարձանների վերականգնման բաժնի պետի պաշտոնը։ Մեկ տարի անց,  փոխնախարար  Նարինե Խաչատուրյանի թեթև ձեռքով Գայանե Նզլուխանյանը մասնագետ - փորձագետի իր խորհուրդներով կրկին հայտնվել է գերատեսչությունում, այս անգամ՝  կարևորագույն գործառույթներ իրականացնող՝ գնումների բաժնում, ինչն, ըստ Նարիեն Խաչատուրյանի բացարձակ ընդունելի որոշում է։

Ի՞նչ է արել Գայանե Նազլուխանյանը, որն առիթ է հանդիսացել սեփական դիմումի համաձայն հեռանալու համակարգից։  Մեր  ունեցած տեղեկություններով,  նրա անգործության, ինչպես նաև ապօրինի եզրակացությունտալու  պատճառով,  Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի  վաղ միջանադարյան  եկեղեցու ոչ պատշաճ  վերականգնման աշխատանքների ընթացքում  կատարված անթույլատրելի բացթողումների  պատճառովպետությանը  70  մլն դրամի վնաս է հասցվել։ Գայանե Նազլուխանայանը հանդիսացել է Ոսկեվազի Սբ. Հովհաննես  եկեղեցու վերականգնման նախագծի հեղինակը,  իսկ որպես շինարարական ընկերություն, վերականգնման աշխատանքներին ներգրավված է եղել Լևոն Ղուկասյանին պատկանող «ԼևԳուկ» շինարակական կազմակերպությունը, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների,  հանդիսանում է Գայանե Նազլուխանյանի մտերիմ  շրջապատի  անդամներից մեկը, ինչն առիթ  է տալիս մտածելու, որ եկեղեցու վերականգնման աշխատքներում կարող են լինել նաև կոռուպցիոն ռիսկեր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.