Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. Կա 16 մահ

Հայաստանում հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 489 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ, հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 133104 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք և 710 առողջացած։

Նախորդ օրը գրանցվել է մահվան 13 դեպք: Այսպիսով մահվան դեպքերը հասան 559-ի: Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 180 է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.