Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

 

Արցախի Հանրապետությունում հուլիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի էջը՝ հղում անելով Առողջապահության նախարարության տվյալներին:

Առողջացել է 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 84, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2639 թեստավորում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.