Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի է վերածվել

Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես վերածվել է մզկիթի։ Համապատասխան որոշումը կայացրել է Թուրքիայի պետական խորհուրդը, գրում է ՌԻԱ Նովոստի- ն ։

«Պետական խորհրդի եզրակացության մեջ նշված է, որ Այա Սոֆիան կադաստրում գրանցված է որպես մզկիթ, եւ ընդգծվում է, որ այդ կարգավիճակն անփոփոխ է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանն անօրինական է հայտարարել եւ չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, այն ժամանակ պատմական ուղղափառ տաճարը թանգարանի կարգավիճակ է ստացել: 2019 թվականին Այա-Սոֆիա է այցելել ավելի քան 3,7 մլն մարդ։

Ռուս ուղղափառ եկեղեցում ափսոանք են հայտնել, որ Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես մզկիթ է դարձել, իսկ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խոսքերը չեն լսվել:

Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով մ. թ. VI դարում։ Այն բանից հետո, երբ թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, այն մզկիթ դարձրին, բայց 1935-ին Նախագահ Աթաթուրքը սրբատեղիին թանգարանի կարգավիճակ շնորհեց։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.