Սպանության մեջ մեղադրվողը գրավի դիմաց ազատ է արձակվել.Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել

Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով սպանության մեջ մեղադրվողին գրավի դիմաց ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել ու նրան նորից կալանավորել։ 

Նշենք, որ սպանության մեջ մեղադրվող տղամարդը նախնական կալանքի տակ է գտնվում 2015 թվականի օգոստոսից, սակայն քրեական գործով դեռեւս դատաքննությունը չի ավարտվել։

Սպանության դեպքը տեղի է ունեցել 2015թ օգոստոսի 28-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում։

Քրեական գործի տվյալներով՝ կողմերը՝ մեղադրյալն ու տուժողը՝ Վարդան Գեւորգյանը ճանաչել են միմյանց, կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս հարվածել է, ինչի դիմաց վրեժխնդիր լինելու համար գործով մեղադրյալը դանակահարել ու սպանել է նրան։ Մեղադրյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ գետնին ընկած դիրքից բաց դանակը ձեռքին բարձրացել է պաշտպանվելու, ինչպես նաև նրան ու Սամվել Գևորգյանին, ով այդ պահին ծեծում էր հոը, վախեցնելու նպատակով։ Ըստ նրա՝ տուժողը թիկունքից, ձախ ուսից ուժեղ հետ է քաշել իրեն, ինչի ժամանակ էլ դանակը կպել է նրան, որի արդյունքում էլ ստացած վնասվածքից տուժողը հիվանդանոցում մահացել է:

Քրեական գործը դատարան է ուղարկվել դեռեւս 2016 թվականի հուլիսին, սակայն անցած 4 տարիների ընթացքում դատաքննությունը դատարանում չի ավարտվել ու անգամ ընդհանուր իրավասության դատարանը դատական ակտ չի կայացրել։

Ապրիլին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչը մերժվել է, ինչի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Ս. Գևորգյանին գրավի դիմաց ազատ արձակել։ Հունիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ բեկանելով

Առաջին ատյանի դատարանի որոշումը և գրավի չափ սահմանելով 3 մլն ՀՀ դրամը։

Դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը մակագրել է դատավոր Ելիզավետա Դանիելյանին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.