Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ 38-ամյա վարորդը տեղում մահացել է

Այսօր, հուլիսի 9-ի երեկոյան 21-ին մոտ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Ըստ աղբյուրի՝  Հաղարծին գյուղի բնակիչ 38-ամյա Արմեն Թամամյանը իր վարած УАЗ 31 512 մակնիշի ավտոմեքենայով Հաղարծինի անտառի հարևանությամբ գտնվող սարամասում դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։ Ա․ Թամամյանը տեղում մահացել է։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տամուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.