Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք է հաստատվել

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ:

Արցախի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 77, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 30 քաղաքացի:

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2522 թեստավորում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.