Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացվում են ԽԾԲ սկզբունքով

Երբ արդեն Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված ВОЗ-ի ՀՀ ներկայացուցիչ Արսեն Թորոսյանի լուսաբանական զրույցներից հետո խորապես հասկացել էր, որ ինքը ոչ թե՝ պինցետով բռնելով և օղու մեջ խեղդելով պիտի հաղթահարի կորոնավիրուսը, այլ վերջինս պիտի դարձնի նոր հնարավորություն և նոր շանս, նա ուղղակի լծվեց իր այդ խոսքերի իրականացմանը:

Այստեղ նրա համար սոցիալական խառնուխշտիկ և անարդյունք բաղադրիչից զատ ավելի կարևոր էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագիր:
Կառավարության այդ ծրագրերն՝ իրենց թիրախային խմբերով հանդերձ ուսումնասիրելով, շատ հեշտ է պատկերացնել, թե որը կարող է դառնալ Փաշինյանի նոր՝0 կետից սկսվող հնարավորությունը:

Երբ ուսումնասիրում ենք վերը նշված ծրագրերի շահառու կազմակերպությունները, ապա հաճախ բախվում ենք այն փաստերին, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերը հաճախ շրջանցել են տարիներ ու տասնամյակներ գործող, հաջողություններ արձանագրած ոլորտներն ու կազմակերպությունները և փոխարենը նոր, 0 կետից սկսող ստարտափներին է նախապատվություն տրվել: Մինչդեռ, պետք էր նախ՝ եղածները պահել:

Բնականաբար, սկսնակներին միշտ էլ պիտի պետականորեն խրախուսել, սակայն բոլորովին ոչ կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունները չեզոքացնելու համատեքստում: Այս պատճառով չէ՞, որ այսօր մեր զբոսաշրջային ոլորտը հոգեվարքի մեջ է, թեպետ սա հենց այն ոլորտն էր, որը կառավարությունը հայտարարել էր առաջնահերթ: Մանավանդ, գործող ընկերություններից շատերը վարկեր էին վերցրել իրենց գործունեության համար: Մասնագիտական գնահատականներով նրանց առնվազն հարկային արձակուրդներ պիտի տրվեին կամ՝ հարկային արտոնություններ, ինչը չի արվել: Փոխարենը, օրինակ, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չոզոքացման համատեքստում բարձր տեխնոլոգիաների ոլորտին է մեծ աջակցություն տրվել: Ընդ որում, անզեն աչքով իակ տեսանելի է, որ երբ ասվում է՝ ,,վերջին 2 տարում գրանցված են ՀՀ-ում և պրոդուկտներ են ստեղծում, կամ 2 տարուց ավել գրանցված են ՀՀ-ում, ծառայություններ են մատուցում և պատրաստ են մշակել պրոդուկտներ, կամ տեխնոլոգիական ընկերություններ են, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ,,՝ հիմնականում հետհեղափոխական շրջանում ստեղծվածներն են: Կամ էլ՝ ավելի վաղ ստեղծված , սակայն թավշյա պատկանելություն ունեցողները:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս ամենը միտումնավոր չի արվել և արդյո՞ք այս դեպքում էլ ՀՀ վարչապետն իրեն չի պահել որպես իր ,,կրուգի,, բարգավաճմանը խթանող՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու փոխարեն այն ավելի սաստկացնելով:

Այս նույն մոտիվն է կիրառվել նաև այսպես կոչված՝ մրցունակ գործարար ծրագրերի իրագործման, 0-ից բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների՝ գործարար ծրագրերի զարգացմանը նպաստելու շրջանակում՝ նպաստելով վերջիններիս արտոնյալ վարկեր տրամադրելուն:

Այսինքն, արդյունավետ գործող, բազմաթիվ աշխատակիցներ ունեցող բիզնեսները լրջագույն խնդիրների առջև կանգնելով փակվում են, իսկ կորոնավիրուսի ազդեցություն չտեսած, դեռ 0-ական վիճակում գտնվող բիզնես նախագծերը՝ խրախուսվում և դաշտ են մտնում: Ասել է, թե՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացվում են ԽԾԲ սկզբունքով:

Ի դեպ, սրանցից մեկն էլ վարչապետից սկսած՝ կառավարության ողջ կազմով գովազդվող դիմակների արտադրությունն է, որն արտադրող կազմակերպությունը մինչև ստեղծվեց, մինչ դիմակը ցրցամ տրվեց, մարդիկ, որ դիմակ էին կրել ի սկզբանե, բայց կորոնան նրանց չէր շրջանցել, հասկացան՝ դիմակից շատ ավելի կարևոր գործոններ կան, որ խթանում են կորոնավիրուսի հայկական տարատեսակի աճի տեմպերը:

Իսկ այդ գործոնների դեմ իշխանությունները ոչ միայն չեն պայքարում, այլև՝ խրախուսում են դրանք:

Հեղինակ՝ Մ. Մինասյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.