Չինաստանը նշել Է՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման երեք քայլերը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին նշել է չին-ամերիկյան հարաբերությունները բարելավելու ուղիները: Նա կարծում է, որ դրա համար պետք է երեք քայլ ձեռնարկել, հայտնում է Սինհուա գործակալությունը։

«Նախ, բացեք եւ ակտիվացրեք երկխոսության բոլոր ալիքները»,- հայտարարել է ԱԳ նախարարը՝ դիմելով չին-ամերիկյան վերլուծական կենտրոնների ֆորումի մասնակիցներին: Չինացի քաղաքական գործչի կարծիքով՝ միայն շփումը կվերաքցնի սուտը, եւ միայն երկխոսությունը կկանխի սխալ հաշվարկները: Նա հավելել Է, որ Պեկինը բաց է փոխգործակցության և ցանկացած հարցի քննարկման համար։ Վանի խոսքով՝ դա կամրապնդի երկու ժողովուրդների հարաբերությունները, եթե ԱՄՆ-ն սահմանափակումներ չսահմանի։

Նախարարն ընդգծել է, որ կողմերը նաեւ «պետք է քննարկեն եւ համաձայնեցնեն փոխգործակցության ծրագիր»: Նա կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ կազմել համագործակցության ոլորտների եւ համատեղ քննարկում եւ լուծում պահանջող հարցերի ծրագիր:

«Երրորդ՝ եկեք կենտրոնանանք եւ համագործակցենք COVID-19-ի դեմ պայքարում», - առաջարկել է ԱԳ նախարարը: Վանը կարծում է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել հենց կորոնավիրուսի համաճարակի դեմ համատեղ պայքարին։ Դրա հետ մեկտեղ Պեկինը պատրաստ է Վաշինգտոնի հետ կիսվել վարակի կանխարգելման եւ զսպման փորձով, ինչպես նաեւ ախտորոշման եւ պատվաստանյութերի վերաբերյալ տվյալներով:

Իր ելույթի ավարտին Վան Ին նշել է, որ չին-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման բոլոր առաջարկները հնարավոր են միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն «դադարեցնի քաղաքականացման եւ ստիգմատիզացման գործողությունները», ինչպես նաեւ կդադարի Չինաստանին որպես թշնամի պատկերելը: Այս ամենն անհրաժեշտ է մարդկային կյանքերի փրկության և տերությունների վրա դրված միջազգային պատասխանատվությունը արդարացնելու համար։

Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին շրջանում լարված են մնում։ Երկրները երկար ժամանակ, այսպես կոչված, առեւտրային պատերազմ են վարում: Բացի այդ, հարաբերություններում լուրջ խնդիրներ են առաջանում կորոնավիրուսի եւ Հոնկոնգի շուրջ տարաձայնությունների պատճառով: Մասնավորապես, հուլիսի 8-ին Վաշինգտոնում անեքսիա են անվանել՝ քաղաքի համար ուժի մեջ մտած «Ազգային անվտանգության մասին» օրենքը: Չինաստանն էլ տեղի ունեցածը համարում է ներքին հարց։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.