Ալիևի վերջին ելույթն իր մեջ շանտաժի էլեմենտ է պարունակում. Մակունց

Շատ քիչ բան էր փոխվել Ալիևի նախորդ և վերջին ելույթի միջև։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այդ հռետորաբանությունը և վերջին ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ։ Հայաստանի Հանրապետությունը դրա պատասխանն արդեն տվել է, որ բանակցությունների բոլոր պրոցեսները պետք է տանեն հարցի խաղաղ կարգավորմանը, իսկ մնացյալ ցանկացած զարգամցանը ՀՀ-ն պատրաստ է և ամեն կերպ պաշտպանելու է մեր հայրենակիցների անվտանգությունը»,-ասաց Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով  Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մտադրույթուն ունեն մզկիթի վերածել, արդյոք իշխանությունը չպետք է որևէ քայլ ձեռնարկի, Լիլիթ Մակունցն ասաց. «Եկեք չպատասխանեմ այն հարցերին, որոնք կառավարության տիրույթից են։ Նախարարությունները ՝ թե՛ ԱԳՆ-ն, թե՛ ԿԳՄՍ-ն հուսամ կարձագանքեն այս հարցին»,-ասաց Լիլիթ Մակունցը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.