Հայտնի է կորոնավիրուսից մահվան գլխավոր պատճառը. MeduicalXpress

Ռուս գիտնականներն արյան մեջ ֆոն Վիլեբրանդի գործոնի բարձր պարունակությունը համարել են COVID-19 հիվանդների մոտ ծանր բարդությունների զարգացման եւ մահվան գլխավոր պատճառը: Հետազոտության մասին համառոտ հաղորդվում Է MeduicalXpress-ի մամլո հաղորդագրության մեջ:

Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ SARS-CoV-2 վիրուսի բազմացումը հանգեցնում է անոթների պատերին վնասվածքների, ինչի արդյունքում ազատ է արձակվում ֆոն Վիլլեբրանդի գործոնը եւ ուժեղանում է թրոմբոզների եւ, համապատասխանաբար, ինսուլտների եւ արյունատար համակարգի աշխատանքում այլ խախտումների վտանգը: Արյան ավելորդ մակարդելիության պատճառով է COVID-19-ով հիվանդների զգալի մասի մոտ հիվանդությունն ընթանում մահվան ելքով:

Հիվանդության ծանր ձեւի կապը գործոնների բարձր պարունակության հետ կարող է բացատրել, թե ինչու են կորոնավիրուսով վարակվածների մի մասն իրենց նորմալ զգում, իսկ մյուսներին անհրաժեշտ է թոքերի արհեստական օդափոխություն: Այս սպիտակուցի մակարդակը եւ նրա ակտիվությունը կարող են տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ: Օրինակ, այն առկա է մեծ քանակությամբ տղամարդկանց մոտ, քան կանանց, ինչպես նաեւ նրա մակարդակը բարձրանում է տարիքից:

Ավելի ու ավելի շատ տվյալներ են հայտնվում, որ SARS-CoV-2-ը կարող է ախտահարել արյունատար անոթների ներքին մակերեւույթը ծածկող բջիջներին, ճիշտ այնպես, ինչպես այն վարակում է թոքերի բջիջները: Այս դեպքում զարգանում է անոթների եւ մազանոթների տեղային բորբոքում: Սուր շնչառական հյուծում -սինդրոմը կարող է նաեւ կապված լինել ֆոն Willebrand գործոնների հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.