Երեւանի գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով

 

Երեւանի համայքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նրանք, որոնք այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը՝ առնվազն 100%-ով։

Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

 «Այն աշխատակիցները (շուրջ 600 հոգի) որոնք այս օրերին ներգրավված են հերթապահ մանկապարտեզների աշխատանքների մեջ, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, կստանան հավելավճարներ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված փակ են Երեւանի մանկապարտեզների մեծ մասը: Կարճատեւ վերաբացումից հետո նախակրթարանների գործունեությունը նորից կասեցվեց՝ դրանց թերբեռնվածության պատճառով: Այժմ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գործում են միայն հերթապահ մանկապարտեզներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.