Արտակարգ դեպք Երևանում. Opel-ը մխրճվել է գյուղմթերքի խանութի մեջ

Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցլ Երևանում; Ժամը 00։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել թիվ 36 հասցեում գործող մրգի խանութի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ Հակոբ Մարտիրոսյանի գլխավորությամբ։


Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.