Սփյուռքը գոհ է. դեսպանատներն այժմ շատ արագ են արձագանքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները պնդում են, որ հեղափոխությունից հետո զգալիորեն բարելավվել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը: Նրանք ընդգծում են, որ մեր հյուպատոսարանները և դեսպանատներն այնքան արագ են արձագանքում իրենց հարցումներին, որ նախկինում չէր էլ կարելի սպասել:

Մասնավորապես՝ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կարողանում են ստանալ ՀՀ քաղաքացի լինելու փաստը հավաստող փաստաթղթերը, ինչը պարտադիր է Հայաստան վերադառնալու թույլտվության համար»:

 

 


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.