Աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 11 միլիոնից ավել մարդ. Worldometers.info

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 11 միլիոնի։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers.info կայքից։

Նոր տիպի կորոնավիրուսից այս ընթացքում ապաքինվել է 6 345 233 մարդ, մահացել է 529 212 մարդ։

Վարակակիրների թիվը շարունակում է աճել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում և Իսպանիայում։ Չինաստանում, որտեղ տարեվերջին բռնկվեց վիրուսը, գրանցվել է ընդամենը 3 նոր դեպք։ Չինաստանը վարակակիրների թվով այժմ գտնվում է 22-րդ տեղում։ Նշենք, որ այստեղ կորոնավիրուսով վարակվել է 83 545 մարդ, մահացել է 4 634 մարդ։ Հայաստանն ընդհանուր վարակակիրների թվով 49-րդ տեղում է, իսկ նոր վարակակիրների թվով՝ 6-րդ տեղում է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.