Թուրքիայում 1 օրում Covid-19-ի 1.186 դեպք է գրանցվել

Թուրքիայում հուլիսի 1-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 49․714 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.186 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 17 դեպք, իսկ ապաքինման 1.543 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 176.965 մարդ, իսկ 1.067 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 202․284, իսկ մահվան 5․167 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3 մլն 483.677-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝  մարտի 17-ին։

ermenihaber.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.