Արտակարգ դեպք Տավուշի մարզում.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում «փայծաղի պատռվածք՝ դանակահարությունից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գանձաքար գյուղի բնակիչ՝ 21-ամյա Դավիթ Պետրոսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել նշված գյուղից։

 

Հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ Դ. Պետրոսյանը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Գանձաքար գյուղի դպրոցին հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Դ. Պետրոսյանի և համագյուղացի՝ 22-ամյա Լուրիկ Աղինյանի միջև, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է Դ. Պետրոսյանին։

Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Աղինյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ Տավուշի մարզի քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով քննիչ Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.