Փաշինյանի նոր որոշումը. Արսեն Թորոսյանին փոխարինեց փոխնախարարը

 

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի n 1030-ա եվ 2018 թվականի հունիսի 11-ի n 739-ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել:

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում «Ա. Թորոսյան – ՀՀ առողջապահության նախարար» բառերը փոխարինել «Լ. Նանուշյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով:

 

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «Ա. Թորոսյան – ՀՀ առողջապահության նախարար» բառերը փոխարինել «Լ. Նանուշյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով»,-ասված է որոշման մեջ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում: Խորհրդի նախագահի և անգամ անդամության պաշտոնից Փաշինյանը հեռացրել է նախարար Արսեն Թորոսյանին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.