Ավտովթար Գյումրիում. բախվել են Mercedes-ն ու ՎԱԶ 2106-ը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կոշտոյան, Մարգարետ Թետչեր և Շինարարների փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 31-ամյա Սաշա Գ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և 31-ամյա Հայկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սաշա Գ.-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 70-ամյա Զեմֆիրա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Սիմոնյանը, տեսուչներ Արգամ Հովհաննիսյանն ու Հարութ Ղազարյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.