Լևոն Արոնյան․ Ես վերադառնում եմ աշխատանքի ու կյանք

Միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ վերադառնում է աշխատանքի ու կյանք։

«Ինչպես ձեզանից շատերը, ես էլ եմ սովորում հեռավար աշխատել։ Այն իդեալական չէ, բայց շատ ժամանակ կարելի է խնայել։

Այլ նորությունն այն է, որ վերջերս այնքան ճաշ պատրաստեցի, որ վերջապես պատրաստածներս կարելի է ուտել։

Ինչպես սովորաբար, լսում եմ երաժշտություն, բացահայտել եմ որոշ արտիստների։ Խորհուրդ եմ տալիս դասական երաժշտությունից Մարիա Գրինբերգին ու Տատիանա Նիկոլաևային, և ջազ վոկալից՝ Էնդի Բեյին։

Ես հիմնականում օրերս անցկացնում եմ Երևանում, երբեմն ընկերներիս հետ բնության գրկում»,-գրել է Արոնյանն ու հրապարակել նկարներ։

Հիշեցնենք, որ սա Լևոն Արոնյանի առաջին հրապարակումն է կնոջ՝ Արիաննա Կաոլիի մահից հետո։ Արիանան վթարի էր ենթարկվել մարտի 14-ին Երևանում ու մահացել է մարտի 31-ին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.