Կանգնեցրեք ինքնաթիռը, Փաշինյանն իջնել է ուզում

<<Դեմեկրատական այլընտրանք>> կուսակցության քարղխորհրդի անդամ Անահիտ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուղղակի ամոթ է, շա՜տ ամոթ, երբ երկրի վարչապետը խոսում է ուլտիմատումներով և ագրեսիայով, այն էլ՝ խորհրդարանական թիվ մեկ ամբիոնից, որտեղից հնչած ցանկացած խոսքը վարքագծային օրինակ կարող է հանդիսանալ հասարակության համար կամ Հայաստանի մասին աղճատված կարծիք ձևավորել միջազգային հանրության մոտ։
Հեղափոխությունից անցել է երկու տարուց ավելի, բայց հասարակությունն այդպես էլ չի տեսել որևէ դրական, ռացիոնալ արդյունք։ Թմբկահարվում է կոռուպցիայի դեմ պայքարը, սակայն դա ժողովրդի գլխին թափվում է բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների տեսքով։ Փաշինյանը պետական բյուջեին վերաբերում է սեփական բյուջեի նման՝ հարստացնելով իր շրջապատի մի քանի տասնյակ «երևելիների», որոնք ստանում են պարգևավճարներ.....
Հասարակությունը սպասում էր իր կյանքի որակի բարձրացմանը, բայց առայժմ՝ հացի փոխարեն, «կերակրվում» է տարբեր անճաշակ «տեսարաններով», որոնցում բոլորը, անխտիր բոլորը մեղավոր են, բացի՝ Նիկոլ Փաշինյանից։
Միջազգային հանրությունը հոգնել է Հայաստանի իշխանության և նրա առաջին դեմքի անկանխատեսելիությունից, ինչի հետևանքով մեր երկիրը հասցրել է փչացնել հարաբերությունները գրեթե բոլոր արտաքին գործընկերների հետ։
Սա է «Նոր» Հայաստանը։
Երբ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասում է՝ ինքնաթիռը կանգնեցրեք, ինջնող կա, թերևս չի սխալվում։ Ինքնաթիռը իսկապես կանգնեցնել է պետք՝ հենց իրեն՝ Փաշինյանին իջեցնելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.