ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլ․ Հայտնի են Հայաստանի հավաքականի վերջին 4 հանդիպումների նոր ժամկետները

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հանդիպումների նոր ժամկետները: Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկված է որակավորման առաջին խմբում, որտեղ մրցակիցներն են Իտալիայի, Շվեդիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի և Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականները:

ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ որակավորման փուլի վերջին 4 հանդիպումների նոր խաղացանկը.

 

08.09.2020 Լյուքսեմբուրգ Մ-21 – Հայաստան Մ-21

13.10.2020 Շվեդիա Մ-21 – Հայաստան Մ-21

13.11.2020 Հայաստան Մ-21 – Շվեդիա Մ-21

17.11.2020 Հայաստան Մ-21 – Իսլանդիա Մ-21

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հաստատել էր նաև Ազգերի լիգայի 2020/2021 խաղարկության հանդիպումների նոր ժամկետները:

armsport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.