Թվերը ցույց են տալիս, որ բոլորս ինչքան և ինչպես կարողացել քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերել. Փաշինյան

Նույնիսկ սոցիալական ցանցերի մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ ի հեճուկս և հակահամաճարակային վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության, բազմաթիվ հայրենակիցներ ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով շաբաթ և կիրակի օրերին սոցիալական ցանցերում տեսել են բազմաթիվ ամառանոցային խնջույքների, զանգվածային ուխտագնացությունների մասին վկայող տեսարաններ. «Բազմաթիվ կազմակերպություններում արված են սոցիալական հեռավորություն պահելու գծանշումներ, բայց դրանք չեն օգտագործվում։ Հիմա արդեն մեր թվերը ցույց են տալիս, որ առանց բացառության բոլորս որտեղ ինչքան և ինչպես կարողացել ենք քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ։ Քանի որ այս երևույթն արդեն այսպիսի մասշտաբներ է ստացել Հայաստանում, կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկել, հակառակ դեպքում չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել»,-ասաց վարչապետը։
Վերջինս ընդգծեց, որ բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների ղեկավարները պետք է անհատական պատասխանատվություն վերցնեն իրենց կազմակերպության տարածքում հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.