«Սպայկա»-ն կանոնավոր կերպով իրականացնում է մթերումները և բեռնափոխադրումները

«Սպայկա» ընկերությունը բնականոն կերպով կազմակերպել է մթերումները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։

«Քանակի հետ կապված խնդիրներ կային, այս տարի մի քիչ ավելի քիչ էր, բայց մթերումն իրականացվում է՝ պահպանելով անհրաժեշտ բոլոր կանոնները»,-ասաց Կարեն Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա փոխտնօրենը նշեց, որ դրանք հիմնականում իրականացվում են Ռուսաստանում, նաև Եվրոպայում և այս պահի դրությամբ խնդիրներ չկան. «Սահմաննները բաց են, մեքենաները շարժվում են։ Կան ռեժիմներ, թե ինչպես պետք է իրենք աշխատեն սահմանն անցնելուց, ինչ կանոններ պահպանեն վարորդները։ Երկու ամիս առաջ բոլոր բեռնափոխադրողները, այդ թվում նաև մենք բավական մեծ վնասներ ունեցանք, երբ սահմանը փակվեց։ Բայց երկրի ղեկավարությունն այն ժամանակ համաձայնեցրեց Վրաստանի և Ռուսաստանի հետ անցակետերում կարգը և այս պահի դրությամբ դեռևս որևէ խնդիր չի առաջացել»,-հավելեց Կարեն Բաղդասարյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.