ՍԴ երեք դատավորների փոխարեն առաջադրումները կարվեն միաժամանակ

ԱԺ կայքում տեղադրվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Սուրեն Գրիգորյանի հեղինակած նախագծերը՝ «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը։ Ըստ ԱԺ պաշտոնական կայքում առկա տեղեկատվության՝ նախագծերը դեռևս օրակարգում չեն ներառվել։

Նախագծերով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև՝ 88-րդ հոդվածի 4.1, 4.2, 4.3րդ մասերը՝ դրանց կարգավորման անհրաժեշտությունը սպառված լինելու հանգամանքը հաշվի առնելով։ Միևնույն ժամանակ 2020թ հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով Օրենքի 88-րդ հոդվածում հստակեցնել նրանց կենսաթոշակ տրամադրելու օրենսդրական հիմքը։

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությանը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրելու հաջորդականությունը, առաջադրումները կատարելու կարգը և ժամկետները։ Ըստ այդմ՝ առաջադրումներ կատարելու իրավունք ունեցող սուբյեկտները առաջադրումները կատարելու են Սահմանադրության փոփոխությունների ուժով, ի տարբերություն ընդհանուր կարգի, երբ թափուր պաշտոնի առկայության մասին նրանք ստանում էին համապատասխան ծանուցում: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ թափուր պաշտոնները մեկից ավելի են, առաջադրումները կատարվելու են միաժամանակ` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից` 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է` հունիսի 26-ից հետո` երկամսյա ժամկետում։ Բացի այդ՝ նախագծով նախատեսվել է, որ Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած ՍԴ նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած ՍԴ դառավորների թափուր տեղերը համալրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում։

Ըստ նախագծի՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերը համալրելու համար առաջադրումների ընթացակարգը հստակեցնելու համար սահմանվել է, որ այն մարմինը, ում առաջադրմամբ արդեն իսկ պաշտոնավարում են համապատասխան թվով դատավորներ (ըստ Սահմանադրության` յուրաքանչյուր մարմնին համապատասխանում է երեք դատավոր), ապա այդ մարմինը չի առաջադրում թեկնածու, ինչը նաեւ բխում է Սահմանադրությամբ առաջադրումների հաջորդականությունը սահմանելու տրամաբանությունից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.