Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ի խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014 թվականին: Այս մասին հայտնում է Associated Press-ը ։

Եվրամիությունում որոշել են երկարաձգել պատժամիջոցները մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը: Հայտնի է, որ դաշինքը նման որոշում է կայացրել Մինսկի համաձայնագրերի կատարման ընթացքը քննարկելուց հետո։ Եվրախորհրդի անդամներն այն անցկացրել են հունիսի 19-ին։

«Նորմանդական քառյակի» մեջ են մտնում Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Գերմանիան։ Խումբը աշխատում է Դոնբասում հակամարտության կարգավորման ուղղությամբ։ «Նորմանդական ձեւաչափով» վերջին գագաթնաժողովը բարձր մակարդակով տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում: Դրա մասնակիցները ամփոփիչ կոմյունիկե են ստորագրել, որը ենթադրում է Մինսկի համաձայնագրերի հետագա կատարում:

Եվրամիության երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Ուկրաինան առաջին անգամ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ 2014-ին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ղրիմը հանրաքվեի արդյունքում մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Թերակղզու միացումն անօրինական են համարել, Սակայն Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները։ 2015 - ին պատժամիջոցներ են սահմանվել Դոնբասում հակամարտության պատճառով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.