Ալիևի հոխորտումներից մենք հասկանում ենք ռազմական ագրեսիվ գործողությունների վերսկսում. Գևորգ Գրիգորյան

Անկախ նրանից՝ Կառավարության աթոռին հայտնված ովքեր կլինեն, պետք չի, որ որևիցե մեկը, առավել ևս՝ Ադրբեջանը, քիթը խոթի մեր ներքաղաքական խնդիրների մեջ, որովհետև դրանք մենք ենք լուծում,- այսօր «Հայելի» ակումբում ասել է Գևորգ Գրիգորյանը։

Նա նշել է, որ Ալիևի հոխորտումներից մենք հասկանում ենք ռազմական ագրեսիվ գործողությունների վերսկսում։ Բայց մենք ունենք հզոր բանակ և մարտական ուղի անցած Գլխավոր շտաբի պետ, ով կարող է բանակն առաջնորդել ճիշտ ուղղությամբ։

Նա նաև հորդորեց Ալիևին զբաղվել իր կառավարությամբ և պաշտպանության նախարարով։ Եթե որոշ մարդիկ իրեն կիրթ մարդու տեղ են դրել, դա չի նշանակում, որ ինքը կիրթ է, դա չի նշանակում, որ հայ ազգն է հիացած իր կրթությամբ։ Հայ ազգը և հայ ժողովուրդը միշտ կանգնած է իր բանակի կողքին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.