Բաժին : Մամուլի տեսություն
Մինչև դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմո՞ւմ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված եւ մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։
Հուլիսի 14-ին ավարտվում է երրորդ ժամկետը, ըստ որոշ տեղեկությունների, առնվազն մինչեւ դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմում, իշխանական շրջանակներում քննարկումների ժամանակ նշվել է այդ ժամկետը, ինչը, բնականաբար, առաջին հերթին ընդդիմության դեմ է ուղղված՝ հանրային միջոցառումների կանխման նպատակով»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27.06.20թ. համարում։