Ճիշտ ես ասում Վով, ամոթի զգացում շատ մարդիկ պիտի ունենան, շատ այլ տեղերում. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճիշտ ես ասում Վով,  ամոթի զգացում շատ մարդիկ պիտի ունենան, շատ այլ տեղերում: Մասնավորապես նրանք պիտի ամաչեն, որոնք ուրացան սեփական անցյալը՝ հանուն ժանակավոր շահի: Պիտի ամաչեն նրանք, ովքեր քաղաքական կեղտոտ խաղերի մեջ ներքաշեցին մարդկանց ծնողներին ու երեխաներին, բռնաբարեցին պետության իրավապահ ու անվտանգային համակարգերը:

Հրայրն ամաչելու պատճառ չունի, ինքը պարզ ճակատով քայլում է քաղաքում, իսկ այ դու՝ Վով, վաղը նույնը չես կարողանալու անես»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.