Շղթայական ավտովթար Երևանում. Վանո Սիրադեղյանի տան դիմաց բախվել են BMW-ն, Mercedes-ը, Hondа-ն և Hyundai-ը

 
Այսօր՝ հունիսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի տան դիմաց, բախվել են Honda, Mercedes, BMW, Hyundai մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություննների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Ավագ Ասիրյանն ու Արայիկ Սարգսյանը։

Փաստի առթիվ Ա. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.