Հանրային առողջության պահպանման Ստամբուլի նահանգային խորհուրդը տուգանք է սահմանել դիմակ կրելու պարտադիր պահանջին չենթարկվող քաղաքացիների համար։
Ըստ այդմ՝ քաղաքում առանց դիմակի շրջողները կտուգանվեն 900 թուրքական լիրայով, ինչը համարժեք է շուրջ 131 ԱՄՆ դոլարին։ Նշենք, որ փողոցում դիմակ կրելու պարտադիր պահանջը գործում է Թուրքիայի 48 քաղաքներում։