Գուրգեն Դալլաքյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ փոխոստիկանապետի ԺՊ

 

ՀՀ նախագահի հրամանագրով Գուրգեն Դալլաքյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում է նախագահի լրատվական ծառայությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.
Գուրգեն ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ Գուրգեն Դալլաքյանը եղել է ոստիկանության զորքերի շտաբի պետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.