Փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն

Հունիսի 14-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքում՝ «Պարզ լիճ» հանգստի գոտու մոտակա անտառում, քաղաքացի է մոլորվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով փրկարարները մոտ 1 կմ ճանապարհը շարունակել են ոտքով:

Փրկարարները «Պարզ լիճ» հանգստի գոտու մոտակա անտառում գտել են մոլորված քաղաքացուն (Արթուր Ա., ծնված 1987 թ.):

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.