Նոր կորոնավիրուսով պայմանավորված երկկողմանի թոքաբորբն այլևս հաղթահարված է. Կարեն Մեժլումյան

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված երկկողմանի թոքաբորբերն այլևս հաղթահարված են, ստացվել են թեստերի բացասական պատասխաններն ու մեր ընտանիքը վերամիավորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Շնորհակալ ենք մեզ բուժած՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի, Արտաշատի ԲԿ-ի և Ոստիկանության հոսպիտալի բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց դեմքերն, ի դեպ, պաշտպանիչ շերտերով փակ էին և եթե վաղը նրանց տեսնենք, հնարավոր է չճանաչենք։

Շնորհակալ ենք թիվ 2 և թիվ 11 պոլիկլինիկաների բուժաշխատողներին, շտապ բուժ. օգնության շարժակազմերի անձնակազմերին և ընդհանրապես, մեր առողջապահության համակարգի ողջ անձնակազմին։

Արհավիրքի դեմ պայքարի Ձեր նվիրումն անգնահատելի է։

Շնորհակալ ենք զորակցությամբ մեզ ուժ տված բոլորին՝ ծանոթ թե անծանոթ։
Մեր սիրելի ընկերներ, կոչ ենք անում արհավիրքի դեմ համընդհանուր պայքարում կատարել նվազագույնը՝ կրել դիմակ, ճի՛շտ ձևով կրել դիմակ և չեք վարակվի ու չեք վարակի»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.