Չինական նոր կորոնավիրուսն ավելի վարակիչ են համարել. ՌԻԱ Նովոստի

Պեկինի մեծածախ շուկայում հայտնաբերված նոր չինական կորոնավիրուսը, հնարավոր է, ավելի վարակիչ է, քան Ուհանում հայտնաբերվածը: Այս մասին ՌԻԱ Նովոստի - ին հայտնել է Ուհանի համալսարանի վիրուսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Յան Չժանցյուն։

Գիտնականը հայտարարել է, որ ժամանակի ընթացքում վիրուսը զարգանում է եւ նրա բնութագրերը փոխվում են: Պրոֆեսորի կարծիքով՝ նոր կորոնավիրուսը, որը հայտնվել է Չինաստանի մայրաքաղաքում, բարձր վարակչություն ունի:

Այնուամենայնիվ, մասնագետը նշել է, որ Պեկինում այժմ ամառային բարձր ջերմաստիճան է հաստատվել, ինչը չի նպաստում հիվանդության տարածմանը: Չինաստանում մշակվել են նաեւ արդյունավետ պաշտպանական մեխանիզմներ, որոնք թույլ կտան հաջողությամբ պայքարել վիրուսի դեմ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.